Հրատապ թեմա Աշխարհում
Մեղրու բժշկական կենտրոնը շահագործման կհանձնվի 2015-ին
Մեղրու տարածաշրջանի մի խումբ բնակիչներից ստացված հարցման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրով Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները կավարտվեն 2015 թվականին։
Մեղրու և Ագարակի միջև ընկած հատվածում` երկու քաղաքների բնակչության համար մատչելի վայրում կառուցվող կենտրոնը կհագեցվի միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով։ Նորակառույց շենքում կմիավորվեն այժմյան Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի ստացիոնար բոլոր ծառայությունները, որոնք ներկայումս տրամադրվում են Մեղրու բժշկական կենտրոնում և Ագարակի հիվանդանոցում` երկու քաղաքների բնակիչների համար ստեղծելով ծառայությունների մատչելիության անհավասար պայմաններ։
ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1172 որոշմամբ նախատեսվել էր Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի համար կառուցել նոր շենք մինչև 2012 թվականի ավարտը: Սակայն պարտադիր ընթացակարգերի ապահովումն այդ հնարավորությունը չընձեռեց։
Նոր հիվանդանոցի կառուցման համար Մեղրու քաղաքապետարանը հողատարածք է հատկացրել 2010 թվականի հուլիսի 15-ին: Բժշկական կենտրոնի նախագծման պայմանագիրը կնքվել է 2011 թվականի օգոստոսի 30-ին, իսկ նախագծման աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի օգոստոսին: Մշակվել է նաև շինարարական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման զեկույցը և բժշկական կենտրոնի շահագործման բնապահպանական կառավարման պլանը, որի վերաբերյալ 2012 թվականի նոյեմբերի 6-ին կազմակերպվել են հանրային լսումներ:
Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգին համապատասխան` 2012 թվականի օգոստոսի 24-ին հայտարարվել է շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ: Սակայն հաղթող չի ճանաչվել` նախահաշվային գնից գնառաջարկների առնվազն 60%-ով բարձր լինելու պատճառով:
Համաշխարհային բանկի ընթակարգերով նախատեսված միջոցառումներն ապահովելուց հետո 2013 թվականի ապրիլի 11-ին հայտարարվել է կապալառու կազմակերպության ընտրության միջազգային նոր մրցույթ, և 2013 թվականի օգոստոսի 6-ին Համաշխարհային բանկի ընթացակարգերին համաձայն, ընտրված կապալառու «Պառեքս–գազ» ՍՊԸ հետ կնքվել է շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր: Պայմանագրի ավարտ է նախատեսված 2015 թվականի երկրորդ կիսամյակը:
09.05.2014 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ